Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի նախաձեռնությամբ մեկնարկել են «Երևանի պատմություն» գրքի եռալեզու տարբերակի վերահրատարակման աշխատանքները:
- Երևանում՝ Թբիլիսիի օրեր, Թբիլիսիում՝ Երևանի․ Կախա Կալաձեի առաջարկը
- Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով
«Գործընթացի շուրջ աշխատանքային քննարկում է կազմակերպվել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի և խմբագրական կազմի այլ պատմաբանների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: