ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը, ձերբակալվել է։
«27-ամյա Շանթ Բագրատյանը ձերբակալվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հարուցված քրեական գործի շրջանակներում:
- Հայտնաբերվել է տարիներ առաջ կատարված սպանության փորձի համար հետախուզվող անձը․ ՔԿ
- Խաբեությամբ հափշտակել է 800.000 ՀՀ դրամ արժողության համակարգիչը․ ՔԿ
Մինչ այդ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ վերջինս կասկածվում է ապրիլի 3-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:
Նախաքննական մարմինը նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ: