Կանադայի Խորհրդարանը միաձայն Ռուսաստանի Դաշնության գործողությունները Ուկրաինայում ճանաչեց որպես ցեղասպանություն։
Այս մասին գրում է CTV-ն։
Պատգամավորները նշել են, որ կան բազում հստակ ապացույցներ, որոնք փաստում են մարդկության դեմ իրականացված համակարգված և զանգվածային պատերազմական հանցագործությունների մասին։
Նիստի ժամանակ նշվել է, որ ցեղասպանություն իրականացնելու համար մեղադրվում են ռուս զինվորականները, ովքեր Ուկրաինայում խաղաղ բնակչությանը դիտավորյալ սպանել են, իրականացրել են դիապղծություններ, երեխաների բռնի տեղափոխում, խոշտանգումներ, պատճառել են ֆիզիկական և հոգեկան վնասվածքներ, իրականացրել բռնաբարություններ։