Ընդդիմությունն այսօր վաղ առավոտից շարունակում է անհնազանդության ակցիաները: Ընդդիմադիր խմբերը փակում են մայրաքաղաքի մի շարք փողոցներ` կաթվածահար անելով երթևեկությունը:
Մի խումբ քաղաքացիներ փակել են Հերացի փողոցը, մեկ այլ խումբ` Արշակունյաց պողոտան: Ոստիկանները փորձում են բացել երթևեկությունը:
Քաղաքացիների մի խումբ էլ փակել է Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը` փորձելով կաթվածահար անել Մաշտոց պողոտայի երթևեկությունը։
Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է նստացույցը: