fbpx
Առողջապահություն

Սննդաբանները սպորտն անվանում են նիհարելու խոչընդոտ

Ավստրալացի դիետոլոգներ Սյուզի Բուրելը և Լին Ուորդը պնդում են, որ սպորտը մեծացնում է քաղցի զգացումը և հանգեցնում շատ ուտելու, ինչը խոչընդոտում է նիհարելուն, հայտնում է Daily Mail-ը։

Թեև ֆիզիկական վարժություններն օգտակար են առողջության համար, մասնագետների կարծիքով, չափազանց ինտենսիվ մարզվելը մեծացնում է ախորժակը: Բացի այդ, հաճախակի հյուծող մարզումների դեպքում մարմինը սկսում է արտադրել կորտիզոլ, որը ճարպերի կուտակման հորմոն է: Արդյունքում նիհարելն ու ճարպից ազատվելն ավելի դժվար է դառնում։ Սննդաբանն ավելացնում է, որ եթե նիհարող մարդն օրական օգտագործում է 1400-1600 կիլոկալորիա, ապա նիհարելու համար էներգիա պահանջող մարզումներ անհրաժեշտ չեն։ Այնուամենայնիվ, չպետք է դադարեցնել մարզումները միայն դրա համար:

«Սպորտը լավ է սրտանոթային համակարգի առողջության համար, օգնում է կառավարել սթրեսն ու անհանգստությունը, ոսկորներն ավելի առողջ է դարձնում և մեծացնում դրանց խտությունը», – նշում է Ուորդը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ