Պաոլո Սորետինոյի È stata la mano di Di (Աստծո ձեռքը) ֆիլմը դարձել է «Դավիթ դի Դոնատելլո» մրցանակի ֆավորիտը։ Ֆիլմը մրցանակի է արժանացել մայիսի 3-ին` Հռոմում. այս մասին հայտնում է Deadline-ը։
Մրցանակաբաշխության ժամանակ, որն համարվում է ամերիկյան «Օսկարի» իտալական տարբերակը È stata la mano di Di ֆիլմն ստացել է արձանիկ՝ որպես լավագույն ֆիլմ, իսկ Սորենտինոն՝ որպես լավագույն ռեժիսոր։
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի տիտղոսը բաժին է հասել Թերեզա Սապոնանջելոյին, բացի այդ, ֆիլմը` Freaks Out ֆիլմի հետ կիսել է «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակը։
«Դավիդ դի Դոնատելլոյի» մրցանակը Իտալիայի ազգային կինոմրցանակն է, որը 1956 թվականից ի վեր ամեն տարի շնորհվում է Իտալիայի կինեմատոգրաֆիայի ակադեմիայի կողմից։ Հաղթողները ստանում են Դավիթի արձանի ոսկե կրկնօրինակը։