Հնդկաստանը նախատեսում է Վեներա կայան ուղարկել 2024 թվականին: «Հնդկաստանը կարող է շատ կարճ ժամանակում պատրաստել և սկսել առաքելություն դեպի Վեներա, քանի որ Հնդկաստանն ունի դրա ներուժը»,- ասել է Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպության ղեկավար Շրիդհար Փանիկերա Սոմնաթը:
Նրա խոսքերով՝ կայանի գործարկումը նախատեսված է 2024 թվականի դեկտեմբերին, կայանի մուտքը Վեներայի ուղեծիր՝ 2025 թվականին։ Ծայրահեղ դեպքում առաքելությունը կարող է գործարկվել 2031 թվականին։
Սոմնաթը նշել է, որ կայանի օգնությամբ նախատեսվում է ուսումնասիրել Վեներայի մակերեսն ու մթնոլորտը, ինչպես նաև արևային քամու փոխազդեցությունը Վեներայի իոնոլորտի հետ։
2021 թվականի նոյեմբերին Roscosmos-ի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը ասել էր, որ եթե Ռուսաստանը մինչև 2030 թվականը առաքելություն չգործարկի դեպի Վեներա, դուրս կմնա տիեզերական տերությունների եռյակից։