«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչում «Լեսթերի» դեմ տարած հաղթանակի մասին։
«Առաջին օրվանից ինչ պայմանագիր եմ կնքել, զգացել եմ, որ սա մեծ ակումբ է, բայց առանց հաղթանակների ու քիչ թվով եզրափակիչներով։ Մեզ հաջողվել է լավ թիմ կառուցել, որն աստիճանաբար աճ է գրանցել ու հիմա հաղթեց ԱՊԼ-ի թիմի»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
Հիշեցնենք՝ «Ռոման» 1991 թվականից ի վեր առաջին անգամ է դուրս եկել եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ: