fbpx
Կառավարություն

Վրաստանի ՏԶԵ-ի և ֆինանսների նախարարի տեղակալը կայցելեն Հայաստան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ‹‹Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում›› ծրագրի տարածաշրջանային ղեկավար Քրիստոֆ Բայերին և ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասիին։

Տերտերյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել հանդիպման համար՝ ընդգծելով ԳՄՀԸ-ի հետ ակտիվ համագործակցության, ինչպես նաև տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման կարևորությունը հատկապես համայնքների խոշորացման գործընթացից հետո, երբ խոշոր համայնքների համար տնտեսական զարգացման լավ հնարավորություն և ռեսուրսներ են ձևավորվել։

‹‹ԳՄՀԸ-ի հետ համագործակցության շրջանակներում համայնքները ներկայացրել են աննախադեպ՝ ավելի քան 200 զարգացման ծրագրային առաջարկներ, որոնցից ընտրվել է 21 ծրագիր, իսկ մնացած ծրագրերը կիրականացվեն այլ ծրագրերի միջոցով։ Հարկ է նշել, որ վերջերս ներդրված տնտեսական զարգացման պատասխանատուների ինստիտուտը դրական արդյունքներ է տվել։ Պատասխանատուներից 14-ը ընդգրկվել են ԳՄՀԸ-ի առաջարկով ստեղծված աշխատանքային խմբում նշված 21 համայնքային զարգացման ծրագրերի իրագործման, ինչպես նաև համայնքներում տնտեսական զարգացման այլ նախաձեռնությունների շրջանակներում մասնագիտակա խորհրդատվություն և օժանդակություն տրամադրելու համար›› – նշել է փոխնախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարևան Վրաստանի Հանրապետության հետ համագործակցությունը Եվրամիության ‹‹Անդրսահմանային համագործակցություն›› ծրագրով, որի շրջանակներում մայիսին Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների (ՏԶԵ) և Ֆինանսների նախարարի տեղակալը և 10 համայնքների ղեկավարներ կայցելեն Հայաստան՝ տեղում ծանոթանալու համայնքների տնտեսական զարգացման և մասնավորապես՝ վերոնշյալ հիմնադրամի գործադրման փորձին և մանրամասներին՝ դրանք Վրաստանում իրականացնելու նպատակով։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության և ամբողջական տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով, որ Հայաստանի տարբեր համայնքներում իրականացվող ծրագրերը նորարար մոտեցումներ ունեն և մոտ ապագայում զարգացման նոր հնարավորություններ կընձեռեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ