«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող 21-ամյա Ռոզա Լինի ելույթից հետո մեր երկիրը հայտնվել է եզրափակիչում:
«Շնորհակալ եմ ինձ, իմ պատմությանը, իմ երգին հավատալու համար։ Շնորհակալ եմ, որ այս երեկո ելույթի ժամանակ ինձ հետ երգեցիք, ծափահարությունների համար և այն բանի համար, որ ինձ հետ էիք այս ընթացքում: Սիրում եմ ձեզ։ Կհանդիպենք կրկին` շաբաթ օրը», – գրել է Ռոզա Լինը ելույթից հետո։