Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Նորվեգիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը համագործակցության բոլոր բնագավառներում։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ արդյունավետ գործակցությունը կշարունակի խորանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների»։