ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակչուհին ձանձրույթը ցրելու համար որոշել է վիճակախաղի տոմս գնել։ Դրա արդյունքում նա հարստացել է՝ շահելով ջեքփոթ։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։
36-ամյա կինը պատմել է, որ ժամանակ առ ժամանակ վիճակախաղ է խաղում։
Նրա մուտքագրած ինը համարներից ութը համընկել են վիճակահանության արդյունքների հետ։ Արդյունքում, ամերիկուհին շահել է 25 000 դոլար։