Մայիսի 29-ին, ժամը 18։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 4/3 շենքի բնակարաններից մեկից առկա է գազի արտահոսք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
- Աղջիկը նետվել է պատուհանից․ ինքնասպանություն Երևանում
- Կորոնավիրուսով հիվանդ 72-ամյա պացիենտը նետվել է հիվանդասենյակի պատուհանից
Պարզվել է, որ նշված հասցեում գազի արտահոսք չի հայտնաբերվել․ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով 8-րդ հարկի պատշգամբից:
Ժամը 20։44-ին կանխվել է Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մ․ Չ․-ի (ծնված՝ 1992 թ․) ինքնասպանության փորձը»,- ասվում է հաղորդագրության մեջ: