Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին կայցելի Թուրքիա: Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Չավուշօղլուն նաև խոսել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին։
«Մենք հստակ դիրքորոշում ունենք, մենք չենք մասնակցում պատժամիջոցներին և թույլ չենք տա, որ մեզ օգտագործեն դրա համար»,- ասել է թուրք նախարարը։
Չավուշօղլուի խոսքով՝ Սև ծովով հացահատիկի առաքման և այդ նպատակով անվտանգության միջանցքի բացման հարցերը նախատեսվում է քննարկել Լավրովի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում։