ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ տարածել է հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություն:
«Այդ հաղորդագրության մեջ Ադրբեջանը պնդում է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
- ՊՆ նախարարն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար
- ՀՀ ԶՈՒ-ն չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը. ՊՆ
Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։»,- գրել է ՊՆ-ն։