fbpx
Ժամանց

Ժերար Պիկեն և Շակիրան բաժանվել են. El Periodico

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և կոլումբացի երգչուհի Շակիրան բաժանվել են, հայտնում է El Periodico-ն:

Ըստ աղբյուրի՝ բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։ Նշվում է, որ Պիկեն մի քանի շաբաթ մենակ է ապրում իր հին բնակարանում։ Պաշտպանը թիմակից, կիսապաշտպան Ռիկի Պուիգի հետ պարբերաբար գնում է գիշերային ակումբներ, որտեղ Պիկեին նկատել են կանանց շրջապատում։

Պիկեն և Շակիրան հարաբերությունների մեջ են 2011 թվականից, մինչդեռ նրանք պաշտոնապես ամուսնացած չեն եղել։ Զույգը երկու երեխա ունի։

2021/2022 մրցաշրջանում իսպանացի պաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 39 հանդիպման։ 2009-2018 թվականներին Պիկեն հրավիրվել է Իսպանիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 103 հանդիպում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ