fbpx
Առողջապահություն

Ինչպե՞ս է մարդը քաշ հավաքում հաջող նիհարելուց հետո

Բժիշկ-սննդաբան Օլգա Ցուրսկայան SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է մարդը քաշ հավաքում հաջող նիհարելուց հետո։ Մասնագետը այն կապում է նրա հետ, որ մարդիկ, ազատվելով ավելորդ կիլոգրամներից, սկսում են ավելի շատ ուտել՝ մտածելով, որ նորից կկարողանան հեշտությամբ «այրել» ձեռք բերած կալորիաները։

Մասնագետի խոսքով՝ քչերն են մտածում, որ մեկ-երկու րոպեում կերած մեկ ոչ մեծ շոկոլադը «այրելու» համար կպահանջվի առնվազն մեկ ժամ զբոսանք, իսկ լավ խնջույքի հետեւանքները վերացնելու համար պետք է մեկ շաբաթ «աշխատել» մարզադահլիճում։

Սննդաբանն ընդգծել է, որ հանգիստ և ճիշտ նիհարելու համար պահանջվում է պարզապես ուշադիր լինել։ Պետք է ուշադրություն դարձնել այն բանին, թե որ մթերքից ես արագ հագենում, որից, հակառակը, չկշտանալու զգացողություն է մնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ