fbpx
Աշխարհ

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Նա նաև նշել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրումը կարևոր է տարածաշրջանում կայունության համար։

«Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարել, որոնց ընթացքում քննարկել ենք Ուկրաինայի իրավիճակը և տարածաշրջանային հարցեր։ Մենք տեսնում ենք, որ հիմք կա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի վերսկսման համար։ Մենք նաև քննարկել ենք Սիրիայում, Աֆղանստանում և Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ