fbpx
Աշխարհ

BBC-ի հետ հարցազրույցում Նեբենզյան նշել է Ուկրաինայում ՌԴ-ի գլխավոր նպատակը

Արդյո՞ք զինված հակամարտությունից ավելի քան 100 օր անց Ռուսաստանի համար ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի։ Այս հարցին BBC-ի Hard Talk հաղորդմանը հարցազրույցում պատասխանել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Կարծում եմ՝ առաջընթաց կա։ Ոչ ոք չի խոստացել արդյունք երեք օրից կամ մեկ շաբաթից։ Այժմ որոշ փորձագետներ հավաստիացնում են, որ Ռուսաստանի ռազմական գործողությունը կանգ է առել և զգալիորեն ավելի դանդաղ է առաջ գնում, քան նախատեսվում էր։ Սակայն առաջընթաց կա, այն առաջ է գնում, և դա պարզից էլ պարզ է», – ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։

Նեբենզյան նշել է, որ այժմ գլխավոր նպատակը Դոնբասի ազատագրումն է։ Նա հավելել է, որ Արևմուտքի կողմից Կիևին մեծ հեռահարության հրթիռների տրամադրումը ռուսական ուժերին կստիպի ուկրաինացիներին հետ մղել դեպի ավելի հեռու, որպեսզի նրանք նույնիսկ նոր զենքով չկարողանան հասնել Դոնբասի տարածքին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ