«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վերլուծել է ակումբում տիրող իրավիճակը:
«Երբ ես վերադարձա «Բարսելոնա», ակումբը կլինիկապես մահացած էր, և այժմ մենք Չեմպիոնների լիգայում ենք։ Հունիսի 16-ին մենք կհանդիպենք՝ քննարկելու տնտեսական իրավիճակը, որը շարունակում է մնալ շատ ծանր։
Երբ մենք նոր սկսեցինք աշխատանքը, ակումբը երկար ժամանակ չէր կարողանում մարել պարտքերը։ Սարսափելի վիճակ էր։ Բայց մեզ հաջողվեց վերակենդանացնել «Բարսելոնային»։ Մենք երկար ճանապարհ ենք անցել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում CalcioNews24-ը: