Սերժն Իշխանի ջեբը գցեց հակաիշխանության տապալումը
Բայց սա ոչ թե Իշխանին չսիրելուց է, այլ այդպես պետք է արվի, որպեսզի հիասթափեցնեն ու հանգստացնեն իրենց շարքերին՝ հասկացնելով, որ ոչ մի բան չի կարող փոխվել հիմա: Ինչպես նաև ժողովրդին ցուցադրելով, որ եթե մենք չփոխեցինք, ապա ոչ մեկ էլ իզորու չէ դա անել:
Թե բա ընդդիմության առաջնորդ:
Նախ, ընդդիմությունը չի կարող մեկ ուժ լինել, որ մի հատ էլ միասնական առաջնորդ ունենա, երկրորդ՝ ինչի՞ն են ընդդեմ, Նիկոլի՞ն: Այո, հայտարարում են՝ Նիկոլին ու իր իշխանությանը: Եվ վերջ՝ իրենց հայտարարած ծրագիրը վկա: Քաղաքական մոտեցումներում՝ կապված Արցախի և հարակից խնդիրների հետ, գրեթե ոչ մի տարբերություն չունեն վարվող քաղաքականությունից:
Բայց դրա համար կա այլ եզրույթ՝ հակաիշխանություն: Այո, կարելի է ասել հակաիշխանության, այսինքն նաև Սերժի առաջնորդ Իշխանը կպատախանի Ալիևին: Եվ ճիշտ էլ կանի: Ալիևին ամեն ՀՀ քաղաքացի ու հայ մարդ կարող է ու պետք է պատասխանի: Բայց դա մեր առաջ ծառացած հիմնախնդիրները չի լուծելու: Հիմնախնդիրն այլ տեղ է:
Ընտրություններին Վանեցյանն էր իր առաջնորդը, հիմա Իշխանն է իր և մյուսների առաջնորդը, այդ թվում և Ռոբերտի: Բարի կառավարում Իշխանին, ամենայն հարգանքով: Ու ցանկալի է՝ հնարավորության դեպքում ազատի Ֆրանսիայի հրապարակը վրաններից և ոչ միայն:
Իսկ ինչի՞ քաղաքականություն են վարում իշխանություն-հակաիշխանություն միասնությունը:
Մի բան հիշեցի՝ Նիկոլն էլ միակ ընդդիմություն էր իրեն հռչակում, հիշեցի՞ք: Ըհը: Դրա համար Նիկոլը դարձավ իրենց խմբակցության առաջնորդը: Իշխանն էլ վաղուց էր իրենց առաջնորը, ինչի մասին խոսում է նրա խորհրդարանական պաշտոնը: Կարևոր է, բայց ինչևէ:
«Խառոշիյ պալիցեսկիյ – պլախոյ պալիցեսկի» է կոչվում էս խաղը: Ով չգիտի դա որն է, կասեմ, բայց կարծում եմ պարզ է: Ինչու՞ են այդ խաղը խաղացել ու խաղում: Ակնհայտ է՝ Լավրովի պլանը իրականացվի:
Այսինքն այն, ինչ հայտարարեց Լավրովը փորձելու են համատեղ ուժերով իրականություն դարձնել:
Ալիևը դժվար, թե չիմանա, որ Հայաստանում չկա ներքաղաքական լարվածություն այդ բևեռների մեջ: Նա խաղաքարտ է տալիս դրանով, որ իրեն պատասխանեն Հայաստանից՝ հանուն Լավրովի պլան 2-ի:
Հիմա փորձեմ չծավալվելով, հակիրճ ասել, թե որ՞ն է ԼՊ2-ը.
Առաջին՝ միջանցք լինելու է, բայց ՀՀ ինքնիշխան տարածքով (ինչ ինքնիշխանություն, եթե քո տարածքը վերահսկում են օտար երկրի հատուկ ծառայությունները):
Երկրորդ՝ Արցախը կարգավիճակ չի ունենալու (գումարած, որ Ռուսաստանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս):
Երրորդ՝ առկախված է մնալու ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումն այնքան ժամանակ, մինչև սահմանազատումն ու սահմանագծումը կիրականացվեն (այս հարցում գուցե ավելի առաջադեմ գտնվեն և այդ գործընթացից առաջ վերադառնան իրենց դիրքեր):
Չորրորդ՝ միջանցքը լինելուց հետո կմտածեն ռազմագերիներին վերադարձնեն, թե ոչ (այս հարցում էլ չի բացառվում, որ հումանիստ խաղա ադրբեջանական կողմը՝ Վլադիմիրի քավորությամբ, որ հենց իրենից շնորհակալություն հայտնեն հայկական կողմից, այլ ոչ թե Ալիևից):
Եվ վերջում ավելացնեմ, որ իշխանությունը ամբողջությամբ չի, որ այդ դերն է խաղում գիտակցաբար, ինչպես որ հակաիշխանությունը չի ամբողջությամբ այդ դերը խաղում, այնտեղ էլ կան մարդիկ, որոնք իրոք Հայաստանի ու Արցախի համար են պայքարում և իրենց պատկերացրած ձևերով:
Հեղինակ՝ Նարեկ Այվազյան