ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն՝ ծանոթանալու կառույցի աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
«ՊԵԿ նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմի հետ:
Ռուստամ Բադասյանը և վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանապահ ծառայության առանձնահատկություններին:
- Նոր սերնդի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ակտիվացման խնդիրները կարգավորված են. ՊԵԿ
- ՊԵԿ-ը կանխել է օդային ճանապարհով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դիտարկվել են նաև սահմանային անցման կետերում մաքսանենգության դեմ պայքարի համատեղ գործակցության արդյունավետության բարձրացման քայլերը:
Կոմիտեի ղեկավարը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմին ներկայացրել է առաջիկայում մեկնարկող՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը:
Կողմերը նախանշել են այն ուղղությունները, որոնցով պետք է համատեղ աշխատեն անցակետի արդիականացումից հետո:
Կարևորվել է Մեղրիի անցակետում նոր որակի համատեղ ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ սահմանահատման գործընթացն ավելի արագ և բարձրորակ կազմակերպելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ: