Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նորանշանակ վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնել է թուրքական Hurriyet-ը:
Կողմերը քննարկվել են Թուրքիա-Իսրայել հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։
Նշվում է, որ զրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Յաիր Լապիդին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վերջինս էլ իր հերթին Էրդողանին շնորհավորել է Քուրբան բայրամի կապակցությամբ: