fbpx
Աշխարհ

Ստամբուլում մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները

Ստամբուլում մեկնարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հերթական փուլը։ Այն տեղի է ունենում ՄԱԿ-ի միջնորդությամբ։ Այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ բանակցություններին մասնակցում է նաև թուրքական կողմը:

Աղբյուրը նշում է, որ օրակարգի գլխավոր հարցը նավահանգիստներում կուտակված ուկրաինական հացահատիկի արտահանումն է։

Ռուսաստանը հաստատել է հանդիպման փաստը՝ ընդգծելով, որ ցանկանում է պահպանել «նավերը վերահսկելու և զննելու հնարավորությունը՝ զենքի մաքսանենգությունից խուսափելու համար», իսկ Ուկրաինայի պատվիրակությունն իր հերթին հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցությունները տեղից կշարժվեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ