Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։
«Հանդիպմանը մասնակցել են «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի փոխտնօրեն Մաթիաս Հեսպեն և հիմնադրամի Երևանյան գրասենյակի ղեկավար Լիաննա Մարուքյանը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Շտեֆան Մալերիուսին նշանակման կապակցությամբ և բեղմնավոր համագործակցություն մաղթել: Հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախագահին ընդունելության համար և վստահեցրել են, որ, ինչպես և նախկինում, շարունակելու են սերտ համագործակցությունը հայաստանյան հասարակական սեկտորի և պետական մարմինների հետ:
- ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ Վահագն Խաչատուրյանը այցելել է ԱՄՆ դեսպանի կեցավայր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Վահագն Խաչատուրյանի շնորհավորանքը Չեռնոգորիայի նախագահին
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ու անվտանգային միջավայրի կայունացմանը միտված ջանքերը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել այս գործընթացներին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոռուպցիայի կանխարգելման քաղաքականության, գիտակրթական և հասարակական տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների և նախաձեռնությունների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: