fbpx
Ժամանց

Հիանալի է, որ ես առհասարակ կարող եմ խոսել․ Գահերի խաղի դերասանուհին՝ գլխուղեղի կաթվածների մասին

Հանրահայտ «Գահերի խաղը» հեռուսատասերիալում Դեյներիս Թարգարիենին մարմնավորած ամերիկացի դերասանուհի Էմիլիա Քլարքը BBC Morning Sunday-ի եթերում պատմել է, որ երկու անգամ գլխուղեղի անոթալայնանքի պատռվածք է ունեցել ու կարողացել է վերականգնվել դրանցից հետո։

Նա նշել է, որ հիվանդությունը նկատել է «Գահերի խաղը» հեռուսատասերիալի նկարահանումների ժամանակ՝ 2011 և 2013 թվականներին։

Դերասանուհին շեշտել է, որ ինքն այն քչերից է, որոնց բախտ է վիճակվել ողջ ու կենսունակ մնալ գլխուղեղի կաթվածի այս վտանգավոր տեսակից հետո։

«Հիանալի է, որ ես առհասարակ կարող եմ խոսել, երբեմն էլ՝ հոդաբաշխ, և ապրել լիովին նորմալ կյանքով՝ առանց որևէ հետևանքի», – նշել է դերասանուհին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ