Թուրքիայի արևմտյան Քյոթահիա նահանգի Էմեթ շրջանում հրդեհներ են։ Կրակի մարման աշխատանքում ներգրավված են 26 ուղղաթիռ, 9 ինքնաթիռ, 78 հրշեջ մեքենա, 8 բուլդոզեր և մոտ 600 հոգանոց անձնակազմ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հրշեջներին աջակցելու համար գործի է դրվել նաև անօդաչու թռչող սարք։