fbpx
Սպորտ

Բարսելոնան պետք է հրաժարվի իր խաղացողներից՝ նորեկներին գրանցելու համար

«Բարսելոնան» պետք է հրաժարվի իր խաղացողներից՝ նորեկներին գրանցելու համար, ովքեր թիմին միացել են այս ամառ։ Այս մասին գրում է Marca-ն։

Դա պայմանավորված է նրանով, որ ամառային տրանսֆերներից հետո «Բարսելոնայի» աշխատավարձը զգալիորեն աճել է։

Հնարավոր է, որ դե Յոնգը և Դեպայը կարող են հեռանալ «Բարսայից» ակումբի ԱՄՆ շրջագայության ժամանակ։

Այս ամառ «Բարսան» ընդունել է Անդրեաս Քրիստենսենին և Ֆրանկ Կեսսիին՝ որպես ազատ գործակալներ, ինչպես նաև ձեռք բերել Ռաֆինյային և Լևանդովսկուն: Բացի այդ, ակումբին անհրաժեշտ է գրանցել Սերխի Ռոբերտոյին ու Ուսման Դեմբելեին, ովքեր նոր պայմանագրեր են ստորագրել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ