Աշխարհի առաջին էլեկտրոնային հաշվիչը ստեղծվել է 1941 թվականին՝ ամերիկացի մաթեմատիկոս Հովարդ Էյքենի և նրա չորս գործընկերների ջանքերով։ Սարքը կրում էր Harvard Mark անունը։ Այն կարողանում էր գումարել և հանել 3 վայրկյանում: Բազմապատկումը տևում էր 6 վայրկյան, իսկ բաժանումը՝ 15,3:
Առաջին հաշվիչը կշռում էր 4,5 տոննա: «Harvard Mark»-ի լարերի ընդհանուր երկարությունը հասնում էր 800 կիլոմետրի, իսկ բաղադրիչ դետալների քանակը 765 հազար էր:
Սարքը տեղավորում էին 17 մետր երկարության և 2,5 մետր բարձրության չժանգոտվող պողպատե պահարանում։
Առաջին էլեկտորնային հաշվիչը ստեղծելու համար պահանջվել էր 500 հազար ԱՄՆ դոլար, որն այն ժամանակներում ահռելի գումար էր: