«Քաղցրավենիքը կփչացնի ատամներդ» արտահայտությունը, հավանաբար, դեռ մանկուց լսել եք: Բայց կան շատ մթերքներ, որոնք ավելի վատ ազդեցություն են թողնում ատամների հիգիենայի վրա, քան կոնֆետները, օրինակ՝ կրեկերները: Դա պայմանավորված է նրանով, որ թթուն, այլ ոչ թե շաքարը, ատամների քայքայման հիմնական պատճառն է:
«Երբևէ նկատե՞լ եք, թե ինչպես են աղի կրեկերները կպչուն դառնում բերանում, երբ դուք դրանք ծամում եք: Բակտերիաները կարող են ավելի երկար մնալ, քանի որ դրանք կպնում և մնում են ատամների արանքում»,- ասել է բժիշկ Մարկ Բուրհենը։