fbpx
Սպորտ

Չելսին կբանակցի Կուկուրելլայի հետ և նրան պայմանագիր կառաջարկի

«Չելսին» աշխատում է «Բրայթոնի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելլայի տրանսֆերի վրա: Այս մասին գրում է motor.ru-ն։

Այսօր կբանակցեն «Բրայթոնը» և «Չելսին»։ «Կապտանռնագույնները» կարող են գործարքի մեջ ներառել 19-ամյա Լևի Կոլվիլին, ով կարող է խաղալ ինչպես կենտրոնում, այնպես էլ պաշտպանության ձախ եզրում: Անցած մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել «Հադերսֆիլդում»:

Առաջիկա ժամերին «Չելսին» կքննարկի Կուկուրելլայի հետ պայմանագրի պայմանները և նրան պաշտոնական առաջարկ կանի։

«Մանչեսթեր Սիթիի» դիրքորոշումն այս իրավիճակում չի փոխվել՝ ակումբը չի պատրաստվում խաղացողի համար տալ 40 միլիոն ֆունտից ավելի։ «Բրայթոնը» ավելի վաղ մերժել էր «Մանչեսթեր Սիթիի» այդ առաջարկը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ