fbpx
Ժամանց

Ըստ դատարանի վճռի՝ սիրուհին պետք է սիրեկանի օրինական կնոջը 560 000 դոլար վճարի

Չինաստանում դատարանը կայացրել է վիճահարույց վճիռ, ըստ որի՝ մի կնոջ 3,79 մլն յուան (560 000 դոլար) պետք է վճարի իր սիրեկանի օրինական կնոջը։ Այս մասին գրում է Oddity Central-ը:

Օրինական կինը դատի է տվել սիրուհուն՝ իր ամուսնությունը փլուզելու և դեպի ամուսնալուծություն տանելու համար՝ պահանջելով այն գումարը, որը ամուսինը ծախսել է սիրուհու վրա։

Զույգը ամուսնացած է եղել1991-ից, աակայն ամուսինը 2008-ին սկսել է դավաճանել կնոջը:

Կինն իմացել է, որ ամուսինը սիրուհի ունի և պարբերաբար նրան գումար է ուղարկում:

Ամուսինը խոստովանել է, որ այդ կնոջից ունի 10-ամյա որդի։

Պարզվել է, որ 2013-2020 թթ. նա սիրուհուն փոխանցել է 217 700 դոլար, ինչպես նաև ընդհանուր 214 700 դոլար արժողությամբ երկու բնական է գնել, նվիրել 128 800 դոլար արժողությամբ մեքենա:

Սիրուհին պնդել է, որ տեղյակ չի եղել սիրելիի՝ ամուսնացած լինելու մասին: Սակայն դատարանը նշել է, որ, ըստ չինական օրենսդրության, ամուսիններից մեկը չի կարող զույգի համատեղ ձեռք բերված ունեցվածքը տնօրինել առանց մյուս կողմի համաձայնության: Եվ քանի որ կինը տեղյակ չի եղել ամուսնու նվերներից, սիրուհին պարտավոր է վերադարձնել այս տարիներին ստացած նվերների գումարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ