fbpx
Ժամանց

Երկու տարեկան աղջիկը կծել է իր վրա հարձակված օձին

Թուրքիայի տարածքում գտնվող Բինգյոլ (Բյուրակն) նահանգում երկու տարեկան աղջիկը կծել է իր վրա հարձակված օձին։ Այս մասին հայտնում է YeniSafak հրատարակությունը։

Նշվում է, որ երեխան այգում խաղալիս է եղել, երբ օձը հարձակվել է նրա վրա։ Հարևանները լսելով երեխայի լացը և եկել են տեսել, որ աղջկա բերանում մոտ 50 սանտիմետր երկարությամբ սողուն կա։

Աղջկան ազատել են օձից և սպանել նրան, որից հետո շտապօգնություն են կանչել երեխայի համար։

Բժիշկները վստահեցրել են, որ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ