Մրցաշրջանի հաջող մեկնարկը հանգեցրեց «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի գնի բարձրացմանը:
29-ամյա իսպանացին հաջող անցկացրեց նախամրցաշրջանային շրջանը և Լա լիգայի 1-ին տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (3:0) դուբլի հեղինակ դարձավ։
Ինչպես հայտնում է As-ը, այժմ մադրիդյան ակումբը կարող է համաձայնվել խաղացողին վաճառել միայն 60-70 միլիոն եվրոյով, այլ ոչ թե նախկինի պես 35 միլիոնով։ Մորատայի հավակնորդներից աչքի են ընկնում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը»։