fbpx
Աշխարհ

Ղրիմը Ուկրաինա է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային։

«Միջազգային իրավունքը պահանջում է, որ Ղրիմը վերադարձվի Ուկրաինային: Սա չափազանց կարևոր է ողջ տարածաշրջանի և համաշխարհային անվտանգության համակարգի, կայունության, Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական միասնականության համար»,- Էրդողանի ելույթը մեջբերում է Ուկրինֆորմ գործակալությունը։

Կիևում Ղրիմի պլատֆորմի երկրորդ գագաթնաժողովին մասնակցում են 60 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ աշխարհի 40 երկրների նախագահներ և վարչապետներ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ