fbpx
Աշխարհ

Աղջիկն արթնացել է դագաղի մեջ՝ սեփական թաղման ժամանակ

Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգում երեք տարեկան աղջիկը, ով նախկինում մահացած էր հայտարարվել, արթնացել է սեփական թաղման ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Մահացած Կամիլա Ռոքսանա Մարտինեսի մայրը՝ Մերի Ջեյն Մենդոզան, պատմել է, որ երեքշաբթի՝ օգոստոսի 16-ին, աղջիկը սկսել է փսխել և ջերմություն է ունեցել։ Վախենալով դստեր առողջության համար՝ կինը նրան տարել է մանկաբույժի մոտ։ Բժիշկը հիվանդին տեղափոխել է քաղաքային հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ջրազրկում։ Մենդոզայի խոսքով՝ երեխային պարացետամոլ են նշանակել ու բաց թողել։ Տանը աղջիկը կրկին հիվանդացել է, ծնողները կրկին դիմել են հիվանդանոց։ Կամիլան այնտեղ անցկացրել է մեկ ժամ, որից հետո բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Հուղարկավորությունը նշանակված էր հաջորդ օրը։

Հուղարկավորության օրը Մենդոզան նկատել է, որ ապակին, որը ծածկել է դստեր դագաղը, նրա բերանի և քթի շուրջը մառախլապատ է։ Կինը կարծել է, որ իր դուստրը ողջ է, սակայն նրան հետ պահել են դագաղի կափարիչը բացելուց և տեսածը վերագրել են հալյուցինացիաներին, որոնք առաջացել են ուժեղ սթրեսի հետևանքով։ Հետո Մենդոզայի սկեսուրը նկատել է, որ թոռնուհու աչքերը շարժվում են։

Կամիլայի հարազատները ստուգել են զարկերակը և համոզվել, որ նա ողջ է։ Աղջկան երրորդ անգամ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կրկին ախտորոշել են մահ։։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ