fbpx
Կառավարություն

Ուսուցիչների ծիծաղելի աշխատավարձները եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել. Փաշինյան

Մենք կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում. Մինչեւ 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 55 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը, որն ամրագրված է ՔՊ-ի նախընտրական ծրագրում, մեկնարկել է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ի նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ծրագրի իրականացման արդյունքում նույնիսկ հեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ ու դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածննդի առանցքային գործոն պետք է դառնա: Իմ դիտարկմամբ Հայաստանի բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաև այն պատճառով, որ նախադպրոցական տարիքից սկսած երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն ու հեռանկար չի եղել այդ գյուղերում, և ծնողները նախընտրել են հեռանալ նաև երեխաների կրթության համար հեռանկար ստեղծելու համար:

Այժմ գյուղերում բացվող մանկապարտեզները, դպրոցները, մեր մի շարք գյուղերի վերածննդի անկյունաքարն են դառնալու»,-ասաց նա:

Վարչապետը հատուկ ուշադրություն դարձրեց մինչգյուղական կրթահամալիրների ծրագրին. «Նմանատիպ ծրագրեր իրականացնելու ենք այն գյուղերի համար, որոնցից ոչ մեկում երեխաների անհրաժեշտ թվակազմ չկա առանձին դպրոց կամ մանկապարտեզ ունենալու համար, և կա հնարավորություն մի քանի գյուղերի երեխաներին հավաքելու մեկ տեղում: Մենք նոր շենքեր կկառուցենք, դրանք կհագեցնենք նոր գույքով, դեպի այդ կլրթահամալիրներ տանող նոր ճանապարհներ կկառուցենք, երեխաներին տեղափոխելու համար նոր ավտոբուսներ կգնենք, և կապահովենք պատշաճ կրթություն ստանալու նրանց իրավունքը:

Ուզում եմ նաև ընդգծել, որ գյուղական ու քաղաքային բնակավայրերում բացվող կամ բացվելիք մանկապարտեզային, նխակրթարանային ու դպրոցական տեղերը ոչ միայն պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն են տալու մեր մանուկներին, այլև նրանց մայրիկների համար կրթություն ստանալու, հանրային ու տնտեսական գործունեությն մեջ ներգրավելու ճանապարհ են բացելու, որն իր հերթին Հայաստանի տնտեսական, քաղաքական ու քաղաքակրթական զարգացման էական գործոն է դառնալու և բազմաթիվ ընտանիքներ կրթության ու աշխատանքի միջոցով հաղթահարելու են աղքատությունը»,-ասաց նա:

Փաշինյանն նդրադարձավ նաև մանկապարտեզներում ու դպրոցներում ցածր աշխատավարձների խնդրին. «Մենք չենք կարող հանդուրժել մեր ուսուցիչներին ու դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձները, և դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել այն ընկալմամբ, որ դա պետք է զուգակցվի ուսուցչի կամավոր ատեստավորմամբ: Ընդ որում, դա պետք է լինի շարունակական գործընթաց և ատեստավորված ուսուցիչները 5 տարին մեկ նույն եղանակով իրենց աշխատավարձը կրկին բարձրացնելու հնարավորություն պետք է ստանան: Այսինքն ամեն 5 տարին մեկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները նորից կարող են կամավոր ատեստավորվել և կրկին աշխտավարձի բարձրացում ունենալ, որովհետև ժամանակի ընթացքում գնաճ է տեղի ունենում: Իկս մի քանի տարի կմավոր ատեստավորում չանցած ուսուցիչները ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու: Նույն բգործընթացը պետք է ընդգրկի նաև մանկապարտեզների դաստիարակներին»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ