fbpx
Աշխարհ

Թբիլիսիում գազի պայթյուն Է տեղի Է ունեցել բնակելի տանը

Պայթյուն Է տեղի ունեցել Թբիլիսիի Դիդի Դիգոմիի շրջանում գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկում:

Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակման Առաջին ալիքը: Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ Է դարձել գազի արտահոսքը: Տուժել Է երեք մարդ՝ ամուսիններ և նրանց երկամյա երեխան:

Նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց: Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են օրհասական: Պայթյունի ալիքն այնքան հզոր Է եղել, որ վնասել Է հարևան բնակարանները, ինչպես նաև փողոցում կայանված ավտոմոբիլները: Արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին հավաստել են պայթյունի փաստը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ոստիկանության ներկայացուցիչները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ