fbpx
Աշխարհ

Բայդենը Թրամփին ծայրահեղական է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ներկայացնում է Ամերիկային սպառնացող ծայրահեղականությունը։

«Դոնալդ Թրամփը և MAGA հանրապետականները ներկայացնում են մեր հանրապետության հիմքերին սպառնացող ծայրահեղականությունը»,- ասել է Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում։

Նա ընդգծել է, որ նկատի չունի բոլոր հանրապետականներին և նույնիսկ մեծամասնությանը, այլ՝ միայն Թրամփի Make America Great Again (MAGA) շարժման կողմնակիցներին։ «MAGA հանրապետականները չեն հարգում սահմանադրությունը, չեն հավատում օրենքի ուժին, չեն ճանաչում ժողովրդի կամքը»,- ասել է Բայդենը։

Նա ընդգծել է, որ Թրամփի կողմնակիցները չեն ճանաչում նախագահական ընտրությունները, մինչդեռ պահպանողականները հասկանում են, որ Թրամփը սպառնալիք է ժողովրդավարության համար։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ