fbpx
Ժամանց

Մայքլ Ջեքսոնի նախկին կինը խոստովանել է, որ մեղավոր է իրեն զգում արտիստի մահվան մեջ։

Փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի նախկին կինը՝ Դեբի Ռոուն, խոստովանել է, որ մեղավոր է իրեն զգում արտիստի մահվան մեջ։ Այդ մասին գրում է The Sun-ը։

Ռոուն նկարահանվել է Ջեքսոնի մասին վավերագրական ֆիլմում, որտեղ նա ասել է, որ պետք է օգներ իր սիրելիին, երբ նա կախվածություն ունի ցավազրկողներից։ Երգչի նախկին կնոջ խոսքով՝ ինքը պետք է ինչ-որ բան աներ Ջեքսոնին փրկելու համար, բայց չի արել։

Ռոուն ծանոթացել է Ջեքսոնի հետ 1980-ականների կեսերին։ 1996 թվականին զույգն ամուսնացել է։ Ամուսնացած լինելով Ռոուի հետ՝ երաժիշտն ուներ երկու երեխա՝ որդի Փրինսը և դուստր Փերիսը: Երեք տարի անց Դեբին և Մայքլը բաժանվեցին։ 2009 թվականի հունիսի 25-ին Ջեքսոնը մահացավ թմրամիջոցների գերդոզավորումից առաջացած սրտի կանգի հետևանքով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ