fbpx
Աշխարհ

Գազպրոմն անորոշ ժամանակով դադարեցրել է Հյուսիսային հոսք-ի աշխատանքը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կանոնակարգային ստուգումների արդյունքում ամբողջությամբ դադարեցնում է «Հյուսիսային հոսք» գազամուղի աշխատանքը՝ մինչև սարքավորումների հետ կապված բոլոր խնդիրների վերացումը՝ հայտնել են ընկերությունից:

Օգոստոսի 31-ին գազամուղով գազի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել էր «Պորտովայա» կոմպրեսորային կայանում աշխատող միակ գազափոխադրող ագրեգատի վերանորոգման համար: Ժամանակացույցի համաձայն՝ գազամուղը պետք է վերսկսեր աշխատանքը սեպտեմբերի 3-ին։ Այժմ «Գազպրոմի» հաղորդագրության մեջ չի նշվում «Հյուսիսային հոսքի» աշխատանքի վերսկսման ենթադրվող ամսաթիվը:

Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Էրիկ Մամերը Twitter-ի միկրոբլոգում նշել է, որ Եվրամիության գնահատմամբ՝ «Հյուսիսային հոսքի» աշխատանքը չվերսկսելու որոշումը «ցինիզմ է» և հաստատում է, որ «Ռուսաստանը անվստահելի մատակարար է»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ