Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահից հետո բրիտանական թագն անմիջապես և առանց արարողության փոխանցվել է նրա ժառանգին՝ Ուելսի արդեն նախկին արքայազն Չառլզին:
Նոր թագավորը կոչվելու է Կարլ Երրորդ։ Նա պետք է ընտրեր չորս անուններից որևէ մեկը՝ Կարլ, Ֆիլիպ, Արթուր, Գեորգ:
Մոր մահից հետո առաջիկա օրերին Չառլզը պաշտոնապես թագավոր կհռչակվի։ Արարողությունը տեղի է ունենալու Լոնդոնի Սենթ Ջեյմսի պալատում գահաժառանգության խորհրդի առջև, որը ներառում է միապետի Գաղտնի խորհրդի անդամներին՝ ներկա և նախկին մի խումբ բարձրաստիճան պատգամավորներ, ազնվականության ներկայացուցիչներ և որոշ բարձրաստիճան պետական ծառայողների, Համագործակցության երկրներում Մեծ Բրիտանիայի դեսպանների ու Լոնդոնի քաղաքապետին: Թագավորը սովորաբար չի մասնակցում այդ հանդիպմանը։