Ավստրալացի 25-ամյա դերասան Ջեյքոբ Էլորդին բաժանվելուց մեկ ամիս անց կրկին հանդիպել է իր սիրելի բլոգեր Օլիվիա Ջեյդի հետ։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Զույգին նկատել են Լոս Անջելեսում սեպտեմբերի 22-ի առավոտյան: Նշվում է, որ մինչ այդ սիրահարները միասին գիշերել են Էլորդի տանը։
Դերասանի սիրավեպը բլոգերի հետ առաջին անգամ քննարկվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Ըստ արևմտյան տաբլոիդների՝ զույգը բաժանվել է 2022 թվականի օգոստոսին, քանի որ հայտնիները չէին կիսում միմյանց ապագայի պլանները։ Պարզաբանվել է, որ «Էյֆորիայի» աստղը կենտրոնացած է եղել իր կարիերայի վրա։ Նախքան Ջեյդի հետ հարաբերությունները, Էլորդին հանդիպում էր դերասանուհի Քայա Գերբերի՝ մոդել Սինդի Քրոուֆորդի դստեր հետ: