Վրաստանի Գլխավոր դատախազությունը և Եվրոպայի դատախազությունն ստորագրել են համաձայնագիր հանցավորության դեմ պայաքրի բնագավառում համագործակցության և օգնության շուրջ: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հայտնել է Վրաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
«Համաձայնագրի ստորագրումը Վրաստանի Գլխավոր դատախազության և Եվրոպայի դատախազության միջև կամրապնդի համագործակցությունը մեր երկու գերատեսչությունների միջև և կնպաստի ակտիվ աշխատանքին կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ պայքարի բնագավառում, ինչպիսիք են կոռուպցիան, փողերի լվացումը, խարդախությունը հավելադիր արժեքի հարկի հարցում և այլ ֆինանսական իրավախախտումներ, որոնք կապված են Եվրամիության հիմնադրամների ապօրինի օգտագործման հետ»,- մեջբերում է մամուլի ծառայությունը Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի խոսքը:
Գերատեսչության տվյալներով՝ ստորագրված համաձայնագրի հիման վրա մոտ ժամանակներս Վրաստանը Լյուքսեմբուրգ՝ Եվրոպայի դատախազության կենտրոնական գրասենյակ, կուղարկի իր ներկայացուցչին: Համագործակցության համաձայնագիրն ստորագրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի(IAP) 27-րդ ամենամյա խորհրդաժողովի շրջանակներում, որը սեպտեմբերի 25-ից անցկացվում է Թբիլիսիում: