Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) ծովային ոստիկանության պարեկային նավերը մտել են Արևելաչինական ծովում Ճապոնիայի հետ վիճելի Սենկակու կղզիների (Դիաոյուդաո) գոտի։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Հաղորդվում է, որ չինական երկու նավ գտնվում են Սենկակուի հարակից ջրերում։ Դրանցից մեկը հագեցած է ավտոմատ ատրճանակի տեսք ունեցող սարքավորումներով։