fbpx
Աշխարհ

Թաիլանդում պաշտոնաթող սերժանտը մսուրում գնդակահարել է 24 երեխայի և ինքնասպան եղել

Թաիլանդում ոստիկանության պաշտոնաթող սերժանտ Պանյա Խամրապը մսուրում գնդակահարել է 24 երեխայի եւ 8 մեծահասակի, ապա փախել է իր տուն, որտեղ կրակել է կնոջ եւ երեխայի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել, հաղորդում է PBS-ը։

Նշվում է, որ ոստիկանները նախ հանցագործին պատկանող պիկապ մեքենա են հայտնաբերել, որով նա հանցագործության վայրից փախել է իր տուն։ Ոստիկանները փորձել են բանակցել Խամրապի հետ՝ ենթադրելով, որ նա ներսում է, սակայն տանը ոչ ոք կենդանության նշաններ չի տվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ