Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին հոկտեմբերի 12-ին հայտարարել է առաջիկայում Չինաստանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ ռազմածովային վարժանքներ անցկացնելու մասին։
«Կայուն անվտանգության ստեղծման եւ մարտունակության բարձրացման նպատակներով մենք շուտով Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ ռազմածովային վարժանքներ կանցկացնենք Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ երկրների մասնակցությամբ»,- YJC գործակալությունը մեջբերում է Իրանիի խոսքը,։