ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի «Այաչոյի» դեմ խաղից հետո (3։0) խոսել է թիմի հարձակվողներ Կիլիան Մբապեի և Լիոնել Մեսսի մասին։
Արգենտինացին դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ ֆրանսիացին՝ երկու գոլ և մեկ գոլային փոխանցում։ Հատկանշական է, որ բոլոր գոլերը ստեղծեն են հենց այս երկու ֆուտբոլիստները։
«Մեսսի-Մբապե-Մեսսի համադրությունն արտասովոր է։ Նրանց միջև կապը շատ լավ է աշխատում։ Դա օգնում է թիմին և անձամբ նրանց: Նրանք ֆուտբոլիստներ են, որոնք գոլերի կարիք ունեն»,- Գալտյեի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
ՊՍԺ-ն հաղթել է Լիգա 1-ի մրցաշրջանի 10-րդ խաղում, թիմը ոչ մի պարտություն չունի և 2 ոչ-ոքի է գրանցել: Փարիզցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին տեղը (32 միավոր):