fbpx
Տնտեսություն

2020-2022 թթ. Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ կրկնակի աճել է

ԱԺ հանձաժողովների համատեղ նիստում պատգամավոր Շիրակ Թորոսյանի խնդրանքով Վահան Քերոբյանն անդրադարձել է տարածաշրջանային երկրների հետ առևտրաշրջանառությանը, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

2020-2022 թթ. Հայաստանի առևտրաշրջանառությունն ԻԻՀ հետ կրկնակի աճել է: Ներկայումս քննարկվում է ԵԱՏՄ-ԻԻՀ Ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգման ու լավարկման հարցը: Աշխատանքներ են ընթանում, որպեսզի ԻԻՀ-ով անցնող լոգիստիկ ուղիներն առավել հասանելի լինեն հայ բեռնափոխադրողների համար:

Այս համատեքստում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը կարևորել է հատկապես ՀՀ և ԻԻՀ միջև կնքված վերջին՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագիրը:

Նրա գնահատմամբ՝ պատմական փաստաթուղթ է ստորագրվել, ինչը, հատկապես, կարևոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության, էներգետիկ բաշխվածության դիվերսիֆիկացիայի տեսանկյունից:

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը փաստել է, որ ԵԱՏՄ շրջանակում կայացել են մեծ թվով նիստեր, քննարկվել են առևտրատնտեսական, մաքսային, բարձր տեխնոլոգիական, առողջապահության, տրանսպորտային ոլորտների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նրա գնահատմամբ՝ կառույցի աշխատանքը բավականին ակտիվ է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ