Microsoft Azerbaijan-ը փակվում է Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է ադրբեջանական ինտերնետ ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը։
Ըստ նախագահի՝ Ադրբեջանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավարը և նրա աշխատակիցների մեծ մասն արդեն դադարեցրել են աշխատանքը։
Microsoft-ը դադարեցրել է աշխատանքը նաև Ռուսաստանում և Բելառուսում։
Նշվում է, որ Microsoft-ի ռուսական գրասենյակի ավելի քան 500 աշխատակից միաժամանակ ազատվել է աշխատանքից։